Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 1-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 1-ի համարում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չպետք է վերադառնա, կարծում են  քաղաքական գործիչները՝ գտնելով, որ նրան ոչ թե վերադարձնելու, այլ դատելու պահանջ կա:



Ազատության հրապարակը վերածվեց վրանային ճամբարի.  ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները, ժողովուրդը ցնծում էր եւ պարում:



Աշտարակում 4-ամյա աղջնակի նկատմամբ կատարված սեռական բռնության գործը կարճվել  է. երեխան շարունակում է ապրել մարմնավաճառ մոր հետ:



Օլիխարխիկ մտածելակերպով Ամենայն հայոց կաթողիկոսը. սենսացիոն բացահայտումներ Գարեգին Բ-ի գործունեությունից:



Մանկության տարիներին մոր անհանգստությունն իր հանդեպ՝  լայնարձակ փողոցն անցնելու վախը, այժմ փոխանցվել է իրեն՝  Արամ Պաչյանին:



Շատ միաբաններ Մայր Աթոռում գոյատեւում են վախի, կասկածամտության, սարսափի եւ անվստահության մթնոլորտում: Միաբանների կացարաններում կատարվում են գաղտնալսումներ:



Լեզուդ կկտրեմ՝ սպառնացել է մի ճարտարապետը մյուսին: Նորից չարաբաստիկ թմբուկի հարցը, որը սպառնում է ճարտարապետներին բաժանել երկու բանակի:



 



Այս եւ այլ թեմաների մասին ավելի մանրամասն՝ «Հրապարակի» հոկտեմբերի 1-ի համարում: