«Ժառանգությունը» մարզերում է

«Ժառանգությունը» մարզերում է
Նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն գրեթե բոլոր կուսակցությունները նախապատրաստական աշխատանքներ են սկսել: Թեեւ ոմանց արածը երեւում է, մյուսներինը՝ ոչ: «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներն, օրինակ, մարզային կառույցներ են այցելում, ուժեղացնում իրենց մասնաճյուղերը: Վերջին օրերին նրանք շարունակում են ինտենսիվորեն մարզեր այցելել, հանդիպումներ ունենալ բազմաթիվ համայնքների բնակիչների հետ: Օրերս պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեր թղթակցին հայտնել էր, որ կուսակցության անդամները որոշ պատգամավորների հետ Սյունիքի մարզում են, որտեղ կմնան երեք օր:



Փաստորեն, «Ժառանգությունը» լրջորեն մտահոգված է հաջորդ խորհրդարանում իր ներկայացվածության փաստով եւ հիմիկվանից է վճռական գործողությունների անցել, եւ նրան չեն վախեցնում ոչ սառցակալված ճանապարհները, ոչ էլ ձնաբքերը: Իսկ վերջին օրերին Սյունիք տանող ճանապարհները շատ վատ վիճակում են եւ երթեւեկությունը խիստ բարդացել է: