Արձակ-2011

Արձակ-2011
Այսօր «Անտարես» հրատարակչությունն ամփոփելու է «Արձակ-2011» մրցույթի արդյունքները, որտեղ հաղթող պատմվածքներն ու հեղինակները ստանալու են դափնեկրի վկայագիր եւ դրամական պարգեւ. 1-ին մրցանակի դիմաց սահմանված է 300 հազար դրամ, 2-րդ մրցանակի համար՝ 100 հազար եւ 3-րդի՝ 50 հազար դրամ: Մասնակիցների տարիքը չպետք է ցածր լիներ 18-ից, ներկայացվող պատմվածքը որեւէ այլ տեղ տպագրված չլիներ եւ չպետք է գերազանցեր 10 հազար նիշը: Վերջինը դիմողների պահանջով հետագայում փոխվել է: ժյուրիի կազմում են Դավիթ Գյուրջինյանը, Վաչագան Սարգսյանը, Արամ Աբրահամյանը, Սամվել Մկրտչյանը, Խաչիկ Վարդանյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Կարեն Անտաշյանը եւ Զավեն Բոյաջյանը: 5 ամիս շարունակ ժյուրին հայտեր է ընդունել, եւ վերջնական փուլ է անցել 19 պատմվածք, որոնց հեղինակների մեջ են Վարդան Ֆերեշեթյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Վաչե Եփրեմյանը, Սուսաննա Հարությունյանը, Հովհաննես Երանյանը, Լուսինե Վայաչյանը, Սարգիս Հովսեփյանը, Արա Նազարեթյանը, Հրաչ Բեգլարյանը, Արմեն Օհանյանը, Տիգրան Կիրակոսյանը, Լիլիթ Կարապետյանը եւ այլք:



Բացի հիմնական մրցանակային տեղերից, լինելու են նաեւ մրցանակներ հովանավորների կողմից, որոնք օրիգինալ կերպով են մոտեցել ընտրության հարցին, ասենք՝ «Հարավկովկասյան երկաթուղիներն» իր կողմից մրցանակ է տվել այն պատմվածքին, որտեղ երկաթուղու մասին հիշատակում կա: