Մուտքը՝ գրքով

Մուտքը՝ գրքով
Այսօր մեկնարկում է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը, որը կտեւի մինչեւ փետրվարի 18-ը: Միջոցառումն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ դիվիզիայի հետ միասին, ինչը նշանակում է, որ այս օրերին քաղաքի մի շարք մշակութային օջախներում՝ թանգարաններում, համերգասրահներում, թատրոններում իրականացվող միջոցառումներին կարող եք մասնակցել՝ որպես մուտքի տոմս ներկայացնելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի որեւէ գիրք, իսկ ձեր անունն ու ազգանունը կամրագրվեն գրքի վրա: Մեկնարկած միջոցառումների արդյունքում հավաքված գրքերը կնվիրվեն սահմանամերձ համայնքների գրադարաններին: