Աշխարհում տարեկան ծնվում է ՄԻԱՎ վարակակիր 350 հազար երեխա

Աշխարհում տարեկան ծնվում է ՄԻԱՎ վարակակիր 350 հազար երեխա
Միավորված ազգերի կազմակերպության UNAIDS ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիրը նոր քարոզարշավ է սկսում, որի նպատակն է մինչեւ 2015 թվականը հասել երեխաների շրջանում նոր վարակների բացառմանը:Նոր ծրագիրը ենթադրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր կանանց հղիության շրջանում առողջապահական հատուկ ծրագիր, որը կպաշտպանի երեխային թե հղիության շրջանում, թե կրծքով կերակրելիս:



Ծրագրի փորձագետներտ վստահ են, որ միջոցառումները կօգնեն զրոյացնել վարակակիր նորածինները քանակը: Նոր ծրագրի կարգախոսն է. «Հավատացեք ու իրագործեք»:



Այսօր աշխարհում տարեկան 350 հազար երեխա ծնվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակով, իսկ 42 հազար կին հղիության շրջանում մահանում է նույն վարակից: