«Ժողովրդական ուղի». Պահանջում ենք անվավեր ճանաչել 2012թ. Մայիսի 6-ի Ազգային ժողովի կեղծված ընտրությունները

«Ժողովրդական ուղի». Պահանջում ենք անվավեր ճանաչել 2012թ. Մայիսի 6-ի Ազգային ժողովի կեղծված ընտրությունները
«Ժողովրդական ուղի» կուսակցությունը այսօր տարածել է մի հայտարարություն, որում ասվում է.



«Կուսակցության  վարչությունը,  քննարկելով 2012թ. Մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների ամփոփիչ արդյունքները,



հաշվի առնելով, որ ընտրությունների արդյունքների իրական պատկերը չի համապատասխանում  հրապարակված  համամասնությունը,



փաստելով, ըստ լրատվամիջոցներում առկա.



  • մասսայական ընտրակեղծիրների, ընտրակաշառքների բաժանման մասին լուրերը


  • ահաբեկումների ահագնացող չափերը


  • այլ պետությունների քաղաքացիներին ընտրացուցակներում զանգվածաբար  ներգրավելու  խայտառակ  իրականությունը,




նկատի ունենալով



  • ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին, 66-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջների կոպտագույն խախտումները,


  • ՀՀ Սահմանադրական դատարանի 05 մայիսի 2012թ.՝ երկակի չափանիշներով  ընդունված անընդունելի որոշման կիռարումը,


  • Ընտրական ցուցակների աննախադեպ ուռճացվածությունը, նրանցում ընտրական իրավունք չունեցող և մահացած  անձանց ներգրավվածությունը,


  • Իրավապահ մարմինների և որոշ ոստիկանների անգործությունը, երբեմն էլ հանցավոր համագործակցությունն ու սերտաճումը ընտրական գործընթացներում ներգրավված քրեական տարրերի հետ, փաստերը.




 



ՊԱՀԱՆՋՈՒՄ  ԵՆՔ.



  1. Անվավեր ճանաչել 2012թ. Մայիսի 6-ի Ազգային ժողովի կեղծված ընտրությունները:


  2. Չեղյալ հայտարարել ԿԸՀ արձանագրված և հրապարակված արդյունքները:


  3. Անվստահություն հայտնել ԿԸՀ ողջ կազմին՝ ՀՀ ԱԺ ընտրությունները կանխամտածված ձախողելու համար ԿԸՀ կազմին ենթարկել քրեական պատասխանատվության:




 



Հայտարարությունը բաց է ստորագրելու բոլոր այն առողջ քաղաքական  ուժերի համար, որոնք մտահոգ են երկրի ապագայով և ընդունում են սույն պահանջները»: