Վճռորոշ հանդիպումներից մեկը

Վճռորոշ հանդիպումներից մեկը
Հայաստանյան հասարակությունը կարծես ողնաշարով զգում էր, որ երեկվա հանդիպումը վճռորոշներից է՝ այն մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ էր տալու: Մասնավորապես՝ որքանով է օրախնդիր Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու հարցը: Երբ է բարձրանալու գազի գինը: Ինչ դիրքորոշում է որդեգրելու ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված մեր «մեծ եղբայրը», որը ոչ մի կերպ ձեռք չի քաշում Հարավային Կովկասից: