Վնասվել է Մինասի որմնանկարը

Վնասվել է Մինասի որմնանկարը
Շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը: Այժմ մասնագետները պահանջում են, որպեսզի առանց հապաղելու իրականացվեն նկարի ամրապնդման աշխատանքներ: Հիշեցնենք, որ որմնանկարը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում: Այն վերականգնելու համար կառավարությունն այս տարի 10 մլն դրամ էր հատկացրել: