ՀՀԿ գործադիր մարմնի «նախագահական» նիստը

ՀՀԿ գործադիր մարմնի «նախագահական» նիստը
Այսօր երեկոյան կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ւնչպես տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նիստի ընթացքում հանձնարարականներ են տրվել կուսակցության մասնաճյուղերին: Կարևորագույն առաջադրանքն է եղել` պատրաստվել ՀՀԿ համագումարին, որը նախատեսվում է անցկացնել մինչեւ այս տարեվերջ։ Շարմազանովը շեշտել է, որ համագումարում կառաջադրվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահի ընտրություններում: