Ապահարզանի շեմին

Ապահարզանի շեմին
Րաֆֆի Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունից հետո մենք փորձեցինք կապվել «Ազատ դեմոկրատների» հետ եւ պարզել, թե ինչ նկատի ունի «Ժառանգության» ղեկավարը, երբ ասում է՝ «Խաչիկ Քոքոբելյանը հերթական սուտն է տարածել»: Մեզ ասացին, որ հենց այս պահին ընթանում է «Ազատ դեմոկրատների» խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվելու է իրենց հետագա անելիքները:



 



Մեզ հասած հավաստի տեղեկություններով, նիստից հետո Քոքոբելյանը հայտարարություն է անելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու մասին: Այդ դեպքում, նա կշարունակի մնալ ԱԺ պատգամավոր, բայց այլեւս չի լինի «Ժառանգություն» խմբակցության անդամ: Պարզվում է՝ օրենքը թույլ է տալիս նման քայլ անել կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերից մեկը զբաղեցնող անձին, հաջորդ համարները չեն կարող նման քայլ անել: Խմբակցությունից դուրս գալը նրանց դեպքում կնշանակի՝ վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը: Ինչը նշանակում է, որ «ԱԴ» մյուս ներկայացուցիչը՝ Ալիկ Արզումանյանը կշարունակի անդամակցել այս խմբակցությանը: Սպասենք Քոքոբելյանի հայտարարությանը: