Կյանքի բովից

Կյանքի բովից
Մեր շեֆի մերը մեռել էր: Կոլեկտիվով գնացել էինք ոռ մտնելու: Շոգ օր էր: Թալինի կողմերը ավտոն կանգնացրինք: Ծարաված էինք: Ճանապարհից ցած երկարավարս ուռենու տակ մի աղբյուր էր խոխոջում: Զառան թեւս ընկած, փխրուն մարմինն ինձ հպած, զառիթափի վրա գայթելով՝ իջնում էր:



 



Ջուրը վարար հոսքով աղբյուրից դուրս էր հորդում, սողոսկում կանաչների մեջ ու արեգակի լույսի տակ զմրուխտի պես կայծկլտում: Երկուսս էլ համակվել էինք ռոմանտիկ զգացումներով: Մեկ էլ Զառան, թե.



 



- Լո՛վիկ, կուզեի՞ր էս ուռենու տակ ես ու դու պառկեինք:



 



- Զա՛ռա ջան,- ասի,- ախր տակը թաց ա, է՜…



 



Ասաց.



 



- Տո տո՛ւտուց,- ասաց,- տակին ես պիտի լինեմ՝ քու ի՞նչ գործն ա՝ տակը թաց ա, թե չոր…



 



Ափսոս, որ ճամփեն ուրիշ տեղ էր տանում: Կյանքիս կոմունիստական շրջանն էր: Մենք գնում էինք լենինյան ուղիով…



 



Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ