«Վրաստանում ուժեղացել է թուրքական տարրը». Շիրակ Թորոսյան

«Վրաստանում ուժեղացել է թուրքական տարրը». Շիրակ Թորոսյան
«Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ այդ երկրում ուժեղացավ թուրքական տարրը»,-նման հայտարարությամբ հանդես է եկել «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝  Վրաստանը և Ադրբեջանը, չնայած որոշակի խնդիրներին, զարգացնում են իրենց հարաբերությունները՝ այդ թվում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարության հետ կապված առկա գազա և նավթամուղերը, որոնք անցնում են Վրաստանի տարածքով:



Շ Թորոսյանը նշել է, որ Ջավախքում այս պահին շարունակվում է թուրքական տարրի ավելացումը՝ կապված Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի շինարարության հետ: