Ներկայացվել է կարգավորման աշխատանքային առաջարկ

Ներկայացվել է կարգավորման աշխատանքային առաջարկ
Փարիզում կայացել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հանդիպումն այնուհետեւ  շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: Իբրև աշխատանքային առաջարկ` նրանք ներկայացրել են իրենց գաղափարները`խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:



Նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Կողմերը պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում: