Խորոնքում 666 ձայն ստացած թեկնածուն պարտվել է

Խորոնքում  666 ձայն ստացած թեկնածուն պարտվել է
Տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 28-ին Արմավիրի մարզի Արմավիրի մարզի Խորոնք համայնքում նոր ղեկավար են ընտրելու: Հայաստանում ձեւավորված «բարի» ավանդույթի համաձայն, գյուղապետի աթոռի համար հանրապետական կուսակցության ներկայացուցիչը պայքարում է  հանրապետական կուսակցության ներկայացուցչի հետ : Խորոնքի ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Սարգիս Նահապետյանի մրցակիցն է ՀՀԿ-ական, Էջմիածնի արհեստագործական ուսումնարան ֆիզղեկ Արայիկ Աբասյանը : Թեկնածուներից ոչ մեկին կուսակցությունը չի առաջադրել՝ երկուսն էլ ինքնառաջադրված են :



 



 



ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից  տեղեկացանք, որ հաղթել է գործող գյուղապետ Սարգիս Նահապետյանը: Նա ստացել է 815 ձայն, նրա մրցակից  Արայիկ Աբասյանը՝ 666 ձայն: