Լյուդմիլա Սարգսյանի «հիդրոմետ կանխատեսումը»

Լյուդմիլա Սարգսյանի «հիդրոմետ կանխատեսումը»
Հայաստանի քաղաքական դաշտում տիրող իրավիճակը կարելի է բնութագրել որպես հանգիստ` փոթորիկից առաջ: Նման կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ:



Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կնպաստեն ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ն աստիճանաբար սկսում է ակտիվություն ցուցաբերել  քաղաքական դաշտում:



Լյուդմիլա Սարգսյանի համար  առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ նախընտրելի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: