ՀՀԿ համբերությունն էլ սահման ունի

ՀՀԿ համբերությունն էլ սահման ունի
Ուրբաթ օրը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են դեկտեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարի կազմակերպչական, աշնանային գյուղատնտեսական, ինչպես նաեւ ներքաղաքական հարցեր: Սերժ Սարգսյանը ներկաներին հասկացնել է տվել, որ ԲՀԿ-ի պահով վիճակը դեռ անորոշ է, չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանի քավորությամբ երկու շաբաթ առաջ նախագահին ասել էր, որ 99 տոկոսանոց աջակցությունը դարձել է հարյուր տոկոսանոց:



 



Հովիկ Աբրահամյանի տրամադրությունն այդ օրը բավականին բարձր է եղել. ցանկացել է ներկաներին ցույց տալ, որ ամեն ինչ շատ լավ է, իր առջեւ դրված խնդիրն էլ լուծված է: Այնուհանդերձ, ՀՀԿ-ականներն աջուձախ հոխորտում են, թե՝ Ծառուկյանը ստորագրեց` լավ, չստորագրեց՝ ավելի լավ: Ընդ որում, ոչ միայն բոլոր պորտֆելները ՀՀԿ-ին մնալու եւ ԲՀԿ-ի «կապրիզները» տանելու «կոշմարից» դուրս գալու, այլ ԲՀԿ-ի կյանքը փոխադարձ «կոշմարի» վերածելու առումով: «Հասկանալի չէ՞, որ մեր համբերությունն էլ սահման ունի»,- բազմանշանակ ասաց ՀՀԿ ծերակույտի մի ներկայացուցիչ: