Երեւանի ՋԷԿ-ը քարածուխ օգտագործելու համար փաստաթղթերը չի ներկայացրել բնապահպանական փորձաքննության

Երեւանի ՋԷԿ-ը քարածուխ օգտագործելու համար փաստաթղթերը չի ներկայացրել բնապահպանական փորձաքննության
Երեւանի ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) մինչ օրս փաստաթղթեր չի ներկայացրել բնապահպանական փորձաքննություն նոր վառելիքի`  քարածխի օգտագործման վերաբերյալ:



 



Այս մասին «Էկոլուրին» տեղեկացրել է բնապահպանության նախարարությունը: «Ածուխների եւ դրանց արդյունահանման արտադրական գործընթացների, վերամշակման, պահման եւ տեղափոխման անվտանգության նկատմամբ պահանջներ» տեխնիկական ռեգլամենտը պահանջում է նման փորձաքննություն:



 



Ռեգլամենտում նշված հիմնական ռիսկերն են` քարածխում ռադիոնուկլիդների առկայությունը, արտանետումներով օդային տարածության աղտոտումը, ուղեկցող մկնդեղի առկայությունը: