Կաշառակեր նախկին պաշտոնյան դատապարտվեց ազատազրկման

Կաշառակեր նախկին պաշտոնյան դատապարտվեց ազատազրկման
Սննդի անվտանգության պետական ծառայության սննդի անվտանգության տեսչության նախկին պետ Արթուր Վարժապետյանին դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման: Օրերս Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը նման պատիժ է նշանակել: Հիշեցնենք, որ Վարժապետյանը կալանավորված էր դեռեւս օգոստոսի վերջից եւ մեղադրվում է 100 հազար դրամ կաշառք պահանջելու եւ վերցնելու մեջ: