Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ՝ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ՝ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:



 



Կառավարության ղեկավարը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի և անզուգական վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:



 



Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ գործչին մաղթել է քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում: