Իոսիֆ Կոբզոնն այցելել է կաթողիկոսին

Իոսիֆ Կոբզոնն այցելել է կաթողիկոսին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությունը:

Նաթան Սրբազանը նրան փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:



Իր խոսքում Սրբազան Հայրը գոհունակությամբ անդրադարձել է Հայաստան այցի նպատակին` Երևանում կայանալիք բարեգործական համերգին` ընդգծելով նաև, որ բարեգործությունը հիմնական նպատակն է քրիստոնեության առաքելության: Այս առիթով Նաթան Սրբազանը շնորհակալություն է հայտնելՀայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Իոսիֆ Կոբզոնի կողմից մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար` մաղթելով Երկնավորի զորակցությունը նրա աստվածահաճո նախաձեռնություններին:

Իր հերթին Ի. Կոբզոնը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցի առիթով, նշել է, որ հպարտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացված շքանշանի համար և ուր էլ որ հայ է հանդիպում, միշտ հիշում է Հայաստանը և Ս. Էջմիածինը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նշանավոր արվեստագետի կողմից հայ ժողովրդին դժվարին տարիներին ցուցաբերած օգնությանը, ինչպես նաև հասարակության կյանքում հոգևոր արժեքների ամրապնդման կարևորությանը: