Կառավարական հանձնաժողով՝ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

Կառավարական հանձնաժողով՝ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա որոշմամբ, ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:



Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին փոխհատուցելու`



1) Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման փաստացի ծախսերը.

2) հուղարկավորության հետ կապված ծախսերը` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: