Վարչապետը տպավորվել էր ոստիկանության առաջարկից

Վարչապետը տպավորվել էր ոստիկանության առաջարկից
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գործադիրի նիստի ժամանակ տեղեկացրել է, որ երեկ` Մայքրոսոֆթի կենտրոնի բացման ժամանակ, ոստիկանությանը մի հետաքրքիր ծրագիր են առաջարկել երիտասարդ մասնագետները։ Եթե ավտոմեքենան նկարահանվում է և խախտման համար «արժանանում» տուգանքի, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես հաղորդագրություն ուղարկել վարորդին։ Վերջինս ոչ միայն իմանում է, որ իր խախտումն արձանագրվել է, այլև` թե որքան է վճարելու։ «Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է այն ներառել տվյալների շտեմարան», - ասել է վարչապետը։ - «Երիտասարդների մեկ այլ ծրագիրն էլ նախատեսված է գյուղատնտեսական ապրանքների առաջարկի և պահանջարկի ներկայացմանը», - շարունակել է Տիգրան Սարգսյանը։ - Գյուղացիները կարող են նման տեղեկություն ստանալ հեռախոսով, հանգամանք, որը մեծացնում է վաճառքի կազմակերպման հնարավորությունը»։ Վարչապետը ՀՀ ոստիկանությանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է կապվել Մայքրոսոֆթի կենտրոնի Start up բիզնեսի ծրագրի ղեկավարի հետ և քննարկել մշակված ծրագրերի օգտագործման հնարավորությունը։