Տաքսու վարորդը տիրացել էր ուղևորների գումարին և իրերին

Տաքսու վարորդը տիրացել էր ուղևորների գումարին և իրերին
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 1-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում կորցրել է բջջային հեռախոսը:


 Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, քաղաքացին իր բջջային հեռախոսն ու կնոջ մոր պայուսակը, որի մեջ եղել է ոսկյա ժամացույց, ոսկյա 2 մատանի, 63.000 դրամ, 50 եվրո, ռուսական մետաղադրամներ, բանալի, անձնագիր և շպարման պարագաներ, մոռացել և թողել է «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում:


 Ոստիկանները պարզել են նաև, որ տաքսու վարորդը՝ 1951 թ. ծնված Գառնիկ Է.-ն, հեռանալով նշված վայրից` ապօրինի կերպով տիրացել է նշված գումարին և իրերին:


 Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 00.50-ին, տաքսու վարորդը ներկայացել է բաժին, խոստովանել իր կողմից կատարած արարքն ու Նուբարաշենի խճուղում գտնվող ռեստորանի ցանկապատի միջից ներկայացրել իր կողմից պահված գողոնը:


 Կատարվում է հետաքննություն: