Լիսկան փոխհատուցել է գյուղնախարարին

Լիսկան փոխհատուցել է գյուղնախարարին
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից արժանանալով ոսկե մեդալի, պարտքի տակ չի մնացել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատրյանը դեկտեմբերի 7-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանին շնորհել է «Ակսել Բակունցի» մեդալ ու հենց մարզխորհրդի նիստից հետո, առանց ավագանու որոշման, ՀՀ գյուղնախարարին արժանացրել է Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը:



Թերթը փորձեց տեղեկությունը ճշտել Սյունիքի մարզպետից, սակայն վերջինս պահանջեց, որպեսզի իրենից ներողություն խնդրեն, քանի որ օրեր առաջ գրել էին, որ ինքը գյուղապետերի աշխատանքի արդյունքում ոսկե մեդալի է արժանացել:



«Հուսանք, որ գյուղնախարարին միանգամից երկու պարգևի արժանացնելու լուրից ևս չի վիրավորվի Խաչատրյանը: Ի վերջո, «Ժողովուրդ»-ը բացառապես փաստ է շարադրել»,- հավելում է թերթը: