«Բրիգադ-2»-ն` արդեն էկրաններին

«Բրիգադ-2»-ն` արդեն էկրաններին
Դեկտեմբերի մեկին վերջապես ավարտվել եւ արդեն էկրաններ է բարձրացել ռուսական «Բրիգադ-2. Ժառանգը» ֆիլմը: Նկարահանման աշխատանքները տեւել են 11 տարի, ծախսվել է 6,5 միլիոն դոլար: Նկարահանումներն արվել են Մոսկվայում, Նյու-Յորքում« Չեռնոգորիայում:



 



Սցենարը գրել է «Բրիգադ» ֆիլմի սցենարիստ Ալեքսանդր Ինշակովը: Համաձայն սցենարի, առաջին ֆիմլում հերոսների մահվանից հետո մաֆիան փորձում է տիրանալ Ալեքսանդր Բելովի փողերին, Բելովը թաքնվում է ԱՄՆ-ում, իսկ նրա որդին՝ Իվանը գալիս է Ռուսաստան՝ հարցերը կարգավորելու:



 



Բելովի դերակատար Սերգեյ Բեզրուկովը հրաժարվել է ֆիլմում խաղալ, օգնության է հասել համակարգչային գրաֆիկան եւ բարդ դիմահարդարումը: Ֆիլմում նկարահանվել են Իվան Մակարեւիչը, Եկատիրինա Գուսեւան, Կիրիլլ Նագիեւը, Իգոր Ժիժիկինը եւ այլք: