Բավարարվել է 40 տարի առաջ հրապարակված էրոտիկ լուսանկարների վերաբերյալ հայցը (լուսանկարներ)

Բավարարվել է 40 տարի առաջ հրապարակված էրոտիկ լուսանկարների վերաբերյալ հայցը (լուսանկարներ)
Ֆրանսիայի դատարաններից մեկը բավարարել է հայտնի լուսանկարիչ Իրինա Իոնեսկոյի դստեր՝ դերասանուհի Եվայի հայցը, 1970-ական թվականներին Playboy եւ Penthouse ամսագրերում հրապարակված լուսանկարների վերաբերյալ:



 



 



Լուսանկարներում Եվան 5-6 տարեկան է՝ էրոտիկ հանդերձանքով եւ տեսքով: Այսօր Եվան արդեն 47 տարեկան է եւ մորից պահանջել է 200 հազար եվրո: «Նկարները խլել են իմ մանկությունը», - ասել է Եվան:



 



 



Դատարանը որոշել է, որ մայրը կվճարի 10 հազար եվրո, նրան կտա լուսանկարների բնօրինակներն ու ժապավենները, սակայն կարող է եկամուտ ստանալ արդեն տպագրված լուսանկարներից: