«Եկեղեցին սերտաճում է Հայաստանի ռեժիմի հետ»

«Եկեղեցին սերտաճում է Հայաստանի ռեժիմի հետ»
Facebook-ի օգտատեր Արգիշտի Կիվիրյանն իր էջում անդրադարձել է Մայր Աթոռի հայտարարությանը` Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա համակիրների հացադուլի առնչությամբ: Կիվիրյանը գրել է.«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, նշելով որ եկեղեցին չի արդարացնում հացադուլը: Դե փաստորեն դուր է գալիս, որ ըստ եկեղեցու արդարացված է միմիայն տերտերների Բենթլիով ֆռֆռալը..



... Հայ առաքելական եկեղեցին համառորեն չի ցանկանում ընկալել, որ սերտաճելով Հայաստանի ռեժիմի հետ, ինքը առաջին հերթին վտանգում է ինքն իրեն: Այս ռեժիմը ուշ թե շուտ կազմաքանդվելու է, ով դա չի հասկանում, ուրեմն չի պատկերացնում մարդկության զարգացման ընթացքը և փուլերը: Իսկ ռեժիմի կազմաքանդման հետ միասին մեխանիկորեն կկազմաքանդվեն նրա հետ սերտաճաց բոլոր կառուցները, այդ թվում և եկեղեցին...»