Զարուհուն թվում է, թե Սերժ Սարգսյանը կարող է վարակվել իր ռոմանտիզմով

Զարուհուն թվում է, թե Սերժ Սարգսյանը կարող է վարակվել իր ռոմանտիզմով
Չեմ կարողանում պատկերացնել, որ ՀՀ նախագահի անունից կարող է նման նամակ գրվել: Նա կարող էր մի երկու տողով, արժանապատիվ կերպով հրաժարական տալ: Չեմ էլ կարողանում պատկերացնել, որ Զարուհի Փոստանջյանը կարող էր նման նամակ հորինել. դա շարժման վերջը կլիներ:



 



Նման վարքագիծը ԱԺ- ի, ՀՀ Նախագահի, ժողովրդի հանդեպ ծաղր է, ուրիշ ոչինչ: Դա բարեւի ոճը չէ: Միաժամանակ դա կվկայեր Ժառանգության անլրջությունն ու սին պայքարը… Վերցնենք ամենածայրահեղ տեսակետը. ինչ որ ուժեր Ժառանգության կուսակցության, շարժման փոշիացման  նպատակով խաղի մեջ են մտցրել այդ նամակը: Կարելի էր այս վարկածին հավատալ, եթե գործ չունենայինք քաղաքական կուսակցության, կուսակցական հոտառության, ժողովրդին առաջնորդող ուժի հետ, այլ պարզապես գործ ունենայինք ռոմանտիկ մի կնոջ հետ, ում թվում է, թե Սերժ Սարգսյանը կարող է վարակվել իր ռոմանտիզմով:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ