Ամենատխուրը Արմեն Երիցյանի վիճակն է

Ամենատխուրը  Արմեն Երիցյանի վիճակն է
Երեւանի ավագանու ընտրությունները կարող են անցնել «Երեք Արմենների պայքար» խորագրի ներքո. 3 կուսակցությունների ընտրացուցակներ ղեկավարելու են Արմենները՝ Ռուստամյանը, Մարտիրոսյանը եւ  Երիցյանը:



 



Մանավանդ որ ցուցակի առաջին համարն է քաղաքապետի տվյալ ուժի պոտենցիալ թեկնածուն: Նրանցից ամենատխուրը  Արմեն Երիցյանի վիճակն է, ով արտակարգ իրավիճակների նախարարն է ու թեեւ ղեկավարում է ՕԵԿ ցուցակը, բայց չի դառնա քաղաքապետի թեկնածու, եւ ընտրություններից հետո, եթե անգամ ՕԵԿ-ը հաղթահարի 6 տոկոսի շեմը, հրաժարական է տալու: Նրան Արթուր Բաղդասարյանը հենց այդ նպատակով էլ գրել է 1-ին համար, որ ընտրությունների հետ կապված ծախսերի մի մասը հոգա, ադմինիստրատիվ լծակներն օգտագործի եւ իր «մեջքին» ՕԵԿ-ին մտցնի քաղաքապետարան: