Սերժ Սարգսյանը մերժել է Երեւանը ԲՀԿ-ին «տալու» թեզը

Սերժ Սարգսյանը մերժել է Երեւանը ԲՀԿ-ին «տալու» թեզը
ՀՀԿ ԳՄ վերջին նիստում, որտեղ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Մոսկվա եւ Բրյուսել կատարած  «շատ լավ այցերին», հատուկ քննարկման է արժանացել նաեւ Երեւանը ԲՀԿ-ին «տալու» թեզը, որը մերժվել է Սերժ Սարգսյանի կողմից:



 



Նա ասել է, որ այս ընտրություններն իրենց համար նույնքան կարեւոր են, ինչպես խորհրդարանականն ու նախագահականը, եթե ոչ ավելին, եւ բոլոր ՀՀԿ-ականները պետք է կաշվից դուրս գան հաղթանակ ապահովելու համար: Շատերը սրանով են բացատրում Հովիկ Աբրահամյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին այցելությունը, ինչի մասին քննարկել են նաեւ ՀՀԿ ԳՄ-ում: