Ովքե՞ր կդառնան փոխնախարար

Ովքե՞ր կդառնան փոխնախարար
Կառավարության կազմում փոփոխություններ են սպասվում նաեւ փոխնախարարների մասով: Երեկ տեղեկացանք, որ նրանց թվում են քաղաքաշինության փոխնախարար Ավագ Հակոբյանը, ով ՕԵԿ-ական է, ինչպես նաեւ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Վերջինիս ճանաչում են որպես ոլորտի «մաֆիոզ»: Թե ովքեր են նրանց փոխարինելու, դեռ հայտնի չէ: Ավելի ուշ տեղեկացանք, որ ՕԵԿ քաղխորհուրդը երեկ որոշում է կայացրել՝ դադարեցնել Ավագ Հակոբյանի պաշտոնավարումը: Թեեւ հնարավոր է, որ սա ընդամենը իշխանության ցանկությունը համապատասխանաբար փաթեթավորելու համար է: