Վթար Նոյեմբերյան- Բերդավան ավտոճանապարհին. 2 զոհ

Վթար Նոյեմբերյան- Բերդավան ավտոճանապարհին. 2 զոհ
Այսօր ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան- Բերդավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ, բախվել են «Ռովեր» մակնիշի 33DՍ562 (վարորդ Սմբատ Ղալթախչյան, ծնվ.1985թ.) և «Մերսեդես» մակնիշի 24ԼՕ705 պետհամարանիշներով (Սամվել Զուրաբյան, ծնվ.1969թ.) ավտոմեքենաները, ինչից «Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թաթուլ Դալլաքյանը (ծնվ.1983թ.) տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` Ս. Զուրաբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Ժամը 20.16-ին հրշեջ - փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալթախչյանին, ով հոսպիտալացման ճանապարհին զոհվել է:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: