«Մոսկվիչկայի» կայանատեղին «ազատագրվեց»

«Մոսկվիչկայի» կայանատեղին «ազատագրվեց»
Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմաց կայանելու համար երգիչ Հայկոն տուգանվել էր 5000 դրամով: Իսկ այսօր երգիչն իր ֆեյսբուքյան էջում գրառել է հետևյալը. «Ժողովուրդ ջան, խոսքս տեղ հասավ ու «Մոսկվիչկա»-ի դիմացի կամերաները հանեցին: Էնպես որ` հանգիստ` առանց 5000 դրամ տուգանվելու կարող եք կանգնել սուպերմարկետի դիմաց»։