Ինչպես ենք կառուցում մեր կյանքը

Ինչպես ենք կառուցում մեր կյանքը
Ալեքսանդրյան գրադարանից գտնված առակ



 



Լինում է, չի լինում աշխղեկ: Ամբողջ կյանքում նա տներ է կառուցում, սակայն, ծերանալուց հետո, որոշում է թոշակի գնալ:



 



- Ես ազատվում եմ աշխատանքից,- ասում է նա գործատուին: Իմ պառավի ու թոռների մասին հոգ կտանեմ:



 



Տիրոջ համար դժվար էր նման լավ աշխատողից բաժանվելը, եւ նա խնդրում է աշխղեկին.



 



- Լսիր, եկ մի վերջին տուն էլ կառուցիր, եւ ճանապարհենք քեզ մի կլորիկ պարգեւավճարով:



 



Աշխղեկը համաձայնում է: Նրան հանձնարարված էր կառուցել տուն մի փոքրիկ ընտանիքի համար: Աշխղեկը շտապում էր, քանի որ ժամ առաջ ուզում էր թոշակի գնալ: Նա աշխատում էր հենց այնպես, ինչ-որ մի բան կիսատ էր թողնում, գնում էր էժան նյութեր: Նա զգում էր, որ լավ չի կատարում աշխատանքը, սակայն համարում էր, որ իր կարիերայի ավարտին կարելի է նման բան թույլ տալ: Երբ արդեն տունը պատրաստ էր, աշխղեկը կանչում է գործատուին, վերջինս նրան ասում է.



 



- Սա քո տունն է, ահա վերցրու բանալիները: Այն քեզ նվեր է երկար տարիների լավ աշխատանքի դիմաց:



 



Թե ինչ էր զգում աշխղեկը, հայտնի էր միայն իրեն ու Աստծուն: Նա ամոթից կարմրել էր, իսկ հավաքված մարդիկ ծափահարում էին: Նա սկսեց խոստովանել իր սխալները, սակայն բոլորը կարծում էին, թե նա շփոթվել է թանկարժեք նվերից: