Վերջին օրերի խրոնիկա

Վերջին օրերի խրոնիկա

Красавица, спортсменка, и наконец-активистка...



Օգոստոսը համարվում է տարատեսակ կաթնասունների սեռական ակտիվության կուլմինացիոն շրջան: Դա կարգավորվում է բնության կողմից, որպեսզի ձագերը լույս աշխարհ գան ձմռան ավարտին կամ գարնան սկզբին: Բացառություն չէ նաեւ մարդը: Ասվածի վառ ապացույց է, թերեւս, ակտիվ ոստիկանի եւ ակտիվիստ կնոջ հանրահայտ լուսանկարը, որ մասնագետները վերնագրել են՝ «Պայքարի բովում»: 



 



ԺՈՒՌՆԱԼՉԻՆԵՐԻ



ԿՅԱՆՔԻՑ



ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշին թերթերից մեկը երեկ նախշել էր: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում իրարանցում է սկսվել: Նաղաշն ասել է՝ լավ, բա էս անտեր ֆակուլտետում մի կենդանի լրագրող չկա՞, որ պատասխանի:



 



ՎԱՐՁԵՐ ԵՎ ԲԱՐՁԵՐ



Սագի փետուրներից, հայտնի բան է, հրաշալի բարձեր են ստացվում: Երեկ այդպիսի մի բարձ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դրեց Սերժ Սարգսյանի գլխի տակ՝ հայտարարելով, որ բուհերում ուսման վարձի բարձրացման հետ կապված հասարակական բողոք չկա: Աշոտյանի ինքնավստահ տոնից պետք է ենթադրել, որ վարձավճարների բարձրացումը մեր հասարակությունը նույնիսկ ողջունում է:



 



ՃԱՐԱՀԱՏ



Ուսման վարձավճարների բարձրացումից ամենաշատը տուժելու է… Գագիկ Ծառուկյանը: Նա օրերս դժգոհել է առանձին բուհերում վարձավճարների կտրուկ բարձրացումից, բայց նաեւ հանգստացրել ուսանողներին, որ իր հիմնադրամը կշարունակի ֆինանսավորել նախկինում եղած ծրագրերն ու վճարել շատերի ուսման վարձը, բնականաբար՝ նոր գներով: 



 



ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆՈՒ



Նոր ՀՀՇ-ի հիմնադիր կազմի անդամներից Հովհաննես Իգիթյանը հաստատել է լուրը, որ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ծննդյան օրվա խնջույքին: Մասնակցելը ո՞րն է, ասել է Իգիթյանը, Տիգրան Սարգսյանը նույնիսկ կենացներ է ասել ու թամադայություն արել: Իգիթյանը նաեւ փիլիսոփայել է՝ քաղաքական գործիչներն իրենց կուսակցական վոժդերի պատճառով չպետք է թշնամանան: Բան չունենք ասելու, միայն թե շատ չարչարվեցինք պարզելու համար, թե ով է Արարատ Զուրաբյանի վոժդը, բայց՝ ապարդյուն:



Էդիկ Անդրեասյան