«Որքան շատ ես զիջում Ռուսաստանին, այնքան նա ավելի շատ է քեզանից խլում»․Սահակաշվիլի

«Որքան շատ ես զիջում Ռուսաստանին, այնքան նա ավելի շատ է քեզանից խլում»․Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, սեպտեմբերի 18-ին տված իր հարցազրույցում  դարձյալ մեղադրել է «ռուս օկուպանտներին»՝ վրացական տարածքները յուրացնելու համար: Խոսքը գնացել է Հարավային Օսիայի սահմանին սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, որոնք շարունակվում են հակառակ Թբիլիսիի ցանկության, և որի արդյունքում Ռուսաստանի կողմից 400 հեկտար հող է յուրացվել:



«Վերջին ամիսների ընթացքում ռուս օկուպանտները յուրացրել են ավելի քան 400 հեկտար հող։ Այսինքն՝ մեզնից խլել են այդ հսկայական տարածքն այնպես, որ ոչ ոք չի հասկացել, իսկ այդ կորցրած տարածքներում հնարավոր կլիներ, օրինակ, խնձորի այգիներ հիմնել, որը կբավարարեր ժողովրդի խնձորի պահանջները »,-ասել է Սաակաշվիլին։



Նախագահը բազմիցս քննադատել է գործող կառավարությանը Ռուսաստանի հետ հարաբերություններում զիջողական կեցվածքի համար։ «Որքան զիջում ես Ռուսաստանին, նա այնքան ավելի է խլում»,-ասել է Սաակաշվիլին: