Սերժ Թանկյանը Մոսկվայում իր տված համերգը վերածել է քաղաքական ակցիայի

Սերժ Թանկյանը Մոսկվայում իր տված համերգը վերածել է  քաղաքական ակցիայի

«System of a Down» խմբի մենակատար և առաջնորդ Սերժ Թանկյանն այս օրերին ապացուցեց, որ բացի երաժիշտ լինելուց, նա նաև ակտիվ հասարակական-քաղաքական կեցվածքի տեր անհատականություն է, և որ պատահականություն չէին այս տարվա մարտին՝ Հայաստանի նախագահական ընտրություններից հետո նրա միջամտությունները (խոսքը, իհարկե, առաջին հերթին նրա՝ Սերժ Սարգսյանին  ուղղած նամակի մասին է):



Այս օրերին սիմֆոնիկ նվագախմբի հետ Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում տված իր համերգների ժամանակ նա նորից հանդես բերեց իր այս որակը:



Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի «Crocus City Hall»-ում տված համերգի ժամանակ իր աջակցություն է հայտնել սեպտեմբերի 18-ին «Greenpeace»-ի՝ ձերբակալված ակտիվիստներին:
Նա Ռուսաստանի կառավարությանը նաև առաջարկել է «փորփրել «Գազպրոմի» մութ գործերը»՝ տեսնելու, թե չկա՞ արդյոք բնապահպանական վտանգ Արկտիկայում հորատումների հետ կապված, ուսումնասիրել այդ թեմայով անկախ հետազոտությունները:
Համերգի ժամանակ նա հավելել է, որ այդ պատմությունը վերաբերում է միայն շրջակա միջավայրին, ոչ թե ակտիվիստների ընկերությանը կամ որևէ կառավարության: