Աճուրդում վաճառվել են Գրետա Գարբոյի իրերը

Աճուրդում վաճառվել են Գրետա Գարբոյի իրերը




Օրերս Լոս Անջելեսում կայացած աճուրդում ռեկորդային գնով՝ 1.6 մլն դոլարով վաճառվել են 20-րդ դարի համաշխարհային կինեմատոգրաֆի ամենաանկրկնելի դեմքերից մեկի՝ դերասանուհի Գրետա Գարբոյի անձնական իրերը: Այդ իրերի մի մասը իրենցով մի ողջ դարաշրջան են արտացոլում: Մասնավորապես, դերասանուհու արևային ակնոցները գնվել են 13.750 դոլարով, «Louis Vuitton» սնդուկը՝ 37.500 դոլարով, գրպանի հնագույն ոսկե դանակը վաճառվել է 9.000 դոլարով, մեքենա վարելու գլխարկը՝ 15.000 դոլարով, Ferragamo կոշիկները վաճառվել են 8.000 դոլարով, սև թավշյա գլխաշորը՝ 13.000 դոլարով: