«Սերժ Սարգսյանի բաց նամակը հայ ժողովրդին»

«Սերժ Սարգսյանի բաց նամակը հայ ժողովրդին»

Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն իր ֆեյսբության էջում գրել է․



«Սերժ Սարգսյանի բաց նամակը հայ ժողովրդին»։

Սիրելի հայրենասերներ, 

դիմում եմ ձեզ ակնկալիքով, որ մեր հայրենիքը իրար հետ կիսելով պետք է կիսենք նաև ուրախությունն ու դժվարությունները։ Հայտնում եմ ձեզ այս գույժը։ Ամառային արձակուրդներին, ինչպես գիտեք մեկնել էի Գերմանիա՝ Բադեն-բադեն, մասնավորապես հանգստանալու, սակայն կան մանրամասներ, որոնց մասին նոր պետք է հայտնեմ։ Վերջերս կարդացել էի Դոստոևսկու «Խաղամոլը» և շատ ոգևորված էի, ես հասկացա, որ, չկրկնելով խաղամոլների հիմնական սխալները, խաղատանը հաղթել այնուամենայնիվ կարելի է։



 



Եվ ես, ելնելով Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական պայմաններից, կայացրեցի ծանր և պատասխանատու որոշում, մարել Հայաստանի արտաքին պարտքը։ Ոգեշնչված Դոստոևսկուց ուղևորվեցինք Վիսբադեն, որտեղ այցելեցինք նրա սիրելի խաղատունը։ Ի դեպ ինձ հետ էր նաև Հովիկ Աբրահամյանը, ով ևս ուսումնասիրել էր «Խաղամոլի» թերություններն ու առավելությունները։ Մեզ մոտ կար ճանապարհային ծախսերի համար նախատեսված 2 միլիոն եվրոն, որը մենք առանց ափսոսալու դրեցինք խաղասեղանին։ Եվ ինչպիսի հաջողություն, մենք շահեցինք 10 միլիոն, որն անմիջապես պարտվեցինք։ Բայց իմ մշակած ռազմավարության համաձայն ես պետք է եռապատկեի սկզբնական գումարը, որպեսզի հասնեի հաջողության և այդպես մի քանի անգամ։ Եվ ահա մեզ սիրով պարտքով տրամադրեցին 6 միլիոն, որը կրկին 10 միլիոն շահելուց հետո պարտվեցինք, բայց հաղթանակը մոտ էր։ Հաջորդը 18 միլիոն խաղադրույքն էր, որը մեզ բերեց 100 միլիոն հաղթանակի, բայց հիշելով արտաքին պարտքի մասին, որոշեցի դա ևս կրկնապատկել, ինչը չհաջողվեց, քանի որ այդ պահին սև կատու անցավ մեր կողքով և Հովիկ Աբրահամյանը թռավ գիրկս ու նավսեց մեր 200 միլիոնը, հարգելի ժողովուրդ։



 



Հաջորդ 54 միլիոնը բազմապատկեցի մինչև 250 միլիոն, ուզում էի բավարարվեի, բայց հիշեցի Ռուսաստանի պարտքը, գազի գինը և որոշեցի 500 դարձնել, միանգամից այդ բոլոր հարցերը լուծել և փառքով վերադառնալ Հայաստան, սակայն այդ պահին լույսերն անջատվեցին և փաստորեն Լևոնի շնորհիվ տանուլ տվեցինք մեր ապահով ապագան։ Իսկ արդեն 162 միլիոն ինձ չտվեցին, հիմնավորելով, որ Հայաստանը այդքան վարկային երաշխիք չունի, իսկ ես համոզված էի, որ ըստ իմ ռազմավարության 4-րդ անգամից Հայաստանի պարտքերը կիսվելու էին։ Փաստորեն եվրոպացիները դավադրաբար քար քցեցին մեր ժողովրդի ապագայի վրա և դրանով էր պայմանավորված հարգարժան Վ․ Պուտինի հետ համաձայնությունը Մաքսային միության շուրջ։ Փաստորեն սիրելի ժողովուրդ, հայեր, 54 միլիոն և դրան գումարած 6 միլիոն Հովիկի հայրենանվեր «զավտրիկները» արտասահմանցի պաշտոնյաների հետ և ահա 60 միլիոն եվրո, այլ ոչ թե 70, ինչպես զրպարտում էր տիկին Փոստանջյանը, մենք պարտք մնացինք Եվրոպային։ Խնդրանքս և պահանջս այն է, որ մենք միասնական լինենք նման օրհասական պահերին և պատվով դուրս գանք այս պարտքերի տակից։ Այդ իսկ պատճառով պետք է յուրաքանյուրս մեր լուման ներդնենք այդ հայրենանվեր գործում, դա կլինի թանկացումների, հարկերի բարձրացման և աշխատավարձերից պահումների միջոցով։ Մի լսեք այն դավաճաններին, ովքեր փորձում են պառակտել մեր ժողովրդի միասնականությունը, այն էլ դժվարին պահերին։ Բարձր եմ գնահատում ձեր հայրենասիրությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Միասին մենք դեռ լուրջ ճանապարհ ունենք անցնելու»։

Միշտ ձեր՝
Սերժ Ազատի Սարգսյան