Քելե Լաո

Քելե Լաո

Վարպետ Օնիկը, որ հիմա Ամերիկայում է, ֆեյսբուքի իր էջում ընդամենը մի տող էր գրել, որը մի վեպից խոսուն է՝ քելե’ լաո, քելե’ երթանք մըր էրգրեն… Հավանաբար հեռվից հեռու տեղեկանալով իր հայրենակիցների վիճակին, կարծրացած համակարգին, ուրիշ ելք չի տեսնում: Փորձեցի ամբողջացնել երգը, որը շատ տխուր ստացվեց: Բայց ի՞նչ անես, դա է հայի կյանքը:
Քելե’ լաո, քելե’ երթանք մըր էրգրեն,
Երթանք էրգիր, ուրիշ էրգիր, որ աբրենք,
Փախնինք, փախնինք, էնինք մըզի դեղ ու ճար
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգրեն:
Ուրիշ էրգրում չկա քաղցրիկ մանանա,
Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,
Հայոց էրգիր մըր աչվու դեմ դադարգվավ,
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգրեն:
Մըր էրգիրը ուրիշի փայ –վայ դարձավ
Մընք օդար ենք մեր հողի մեջ, տարագիր,
Քարեր առանց մըզի արցունք կըթափին,
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգրեն:
Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ անօթի,
Անուշ գիլան, մրմուռ ձենով կլացին.
Դոլար ղրգինք մեր հեր ու մեր թող աբրին,
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգրեն:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ