Եթե 3 նախագահները հանդիպեն, չեն ստի

Եթե 3 նախագահները հանդիպեն, չեն ստի

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ Մաքսային միությանն անդամակցելու հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը չի կարող ինքնուրույն հոգալ իր անվտանգությունը։ «Ելնելով սեպտեմբերի 3-ի հյատարարությունից առաջացավ մի միտք, և նամակով դիմել եմ ՀՀ երեք նախագահներին՝ առաջարկելով հանդիպել միմյանց հետ»,- ասաց Իսագուլյանը՝ հավելելով, որ հանդիպման հիմնական նպատակը երկրում ստեղծված իրավիճակին վերջանական լուծում տալն է։



 



Արձագանքել են բոլոր նախագահների մամլո գրասենյակները, բայց այս պահին հանդիպման մասին որևէ խոսք չկա։ «Խոսել եմ նախագահների խոսնակների հետ, բայց թույլ տվեք այս պահին ոչինչ չասեմ»,- ասաց Իսագուլյանը: 



 



Նա կարծիք հայտնեց, որ միայն երեք նախագահները կարող են հստակ ասել, թե ինչու ենք մենք անզոր։ «Եթե հանդիպեն նախագահները, կլինի բացառիկ մի երևույթ և նախագահները չեն կարող ստել։ Գործող նախագահը չի կարող ասել, որ բոլոր սխալների մեղավորները նախորդներն են, նախորդներն էլ չեն կարող ասել, որ մեղավորը գործողն է»,- ասաց Իսագուլյանը՝ ավելացնելով, որ  բոլորը պատասխանատու են այս երկրի համար, նրանք պետք է հանուն իրենց ժողովրդի մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, եթե չանեն դա, ուրեմն յուրաքանչյուրն իր պաշտոնավարման ժամանակ ծառայել է կլանային խմբերին։