Հուշագիրը Կիևը ստորագրել է, Երևանը` ոչ

Հուշագիրը Կիևը ստորագրել է, Երևանը` ոչ

ՀՀ նախագահի կայքում վերջապես տեղադրվեցին բոլոր երեք թղթերը` որոշումը, հայտարարությունը եւ հուշագիրը, որոնք, ՀՀ նախագահականի տերմինաբանությամբ, «հաստատվել են» հոկտեմբերի 24-ին, Մինսկում եւ առնչվում են Հայաստանի` Մաքսային միությանը միանալու հայտարարություններին: Հայաստանի ստորագրություն նախատեսված է եղել միայն հայտարարության ներքո:



Ինչպես եւ ենթադրելի էր, բոլոր երեք թղթերն էլ (փաստաթղթի դրանք չեն նմանվում, քանի որ կայքում տեղադրված տեսքով նախագծեր են` մի դեպքում կան, մյուս դեպքերում չկան ամսաթվեր եւ ընդհանրապես չկան ստորագրություններ) 1.Решение «О пресоединении Республики Армения к Томеженному союзу и Единиму экономическому пространству Республики Беларусь, Республики казахстан и Россискои федерации», 2. «Меморандум об углублении взаимодеиствия между Еврзиискои экономическои комиссиеи и Республикои Армения» և 3. «Заявление об участии Республики Армения в еврзииском интеграционном процессе» գրվել են Մոսկվայում, ռուսերեն լեզվով են եւ գտնվում են Եվրասիական հանձնաժողով կոչվող կառույցում:



 



Միտումնավոր է թե ոչ՝ գոյություն չունի Հայաստանի տեսանելի առնչություն թղթերից ոչ մեկին: Անգամ ՀՀ նախագահի կայքում տեղադրված են ոչ թե փաստաթղթեր, այլ էլեկտրոնային հղումները, որոնք տանում են Եվրասիական հանձնաժողովի կայքի համապատասխան էջեր:



 



Ստացվում է, որ ՀՀ նախագահը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու ցանկության մասին, այնուհետ ոչինչ չի կատարվել, հոկտեմբերի 24-ին Մաքսային միության ղեկավարներն ընդառաջել են հայտարարությանը եւ ընդունել առարկայական ոչինչ չասող 2-3 թուղթ` տպավորություն ստեղծելու, թե գործընթաց է ընթանում:



 



 Ինչ է ասվում ամենակարեւոր թղթում, որը վերնագրված է՝ Որոշում, եւ կազմված է հինգ կետից:



 



1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորացման վերաբերյալ Հուշագրի նախագիծը:



 



2. Եվրասիական հանձնաժողովի նախագահ Խրիստենկոյին հանձնարարել ստորագրել Հուշագիրը` թույլտրելով այն ստորագրելու վերաբերյալ բանակցությունների ընթացքում նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ:



 



3. Հայաստանի` Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցով (տՏ ՉՏտՐՏրց) ստեղծել Աշխատանքային խումբ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Եվրասիական հանձնաժողովի ներկայացուցիչներից:



 



4. Եվրասիական հանձնաժողովին հանձնարարել հաստատել Աշխատանքային խմբի կազմը:



 



5. Աշխատանքային խմբին հանձնարարել կազմակերպել աշխատանք «Ճանապարհային քարտեզ» նախապատրաստելու ուղղությամբ. աշխատանքի ընթացքի մասին զեկուցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` պետությունների ղեկավարների մակարդակով հերթական նիստին:



 



Ինչպես տեսնում ենք, ոչ խնդիր է դրվում, ոչ  ժամկետներ սահմանվում,  ոչ արդյունք պահանջվում: Պարզ է, որ թեման էլ, կազմակերպվելիք աշխատանքն էլ գրվեցին սառույցին: Մանավանդ որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարների մակարդակով հերթական պաշտոնական նիստը 2014թ. մայիսին է նախատեսված:



 



 



Մինսկում ասվեց, թե դեկտեմբերին կարող է նույնպես հանդիպում լինել, ակնհայտորեն դա կապված է Ղազախստանի` Միջազգային առեւտրի կազմակերպությանն անդամակցելու խնդրում առաջ եկած բարդությունների հետ: Բայց այդ հանդիպումը կարող է ամենեւին էլ պաշտոնական բնույթ չկրել, եւ մինչ այդ հանդիպումը հազիվ էլ Հայաստանի հետ վերջապես ստորագրվի այն նույն Հուշագիրը, որն Ուկրաինայի հետ ստորագրվել է դեռ մայիսին եւ ամենեւին չի խոչընդոտել Ուկրաինայի երթին դեպի Եվրոպական Միության հետ ասոցացում: Հուշագրի մասին՝ հաջորդիվ:



 



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]