Կովալը գնում է թոշակի՞

Կովալը գնում է թոշակի՞

 



Լրատվամիջոցների հետաքրքրության մշտադիտարկման տակ հայտնված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին:



 



Նախագահական ապարատին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի:



 



Շահգալդյան ազգանունը ներկայիս մարզպետը, մոռացության տալ չի պատրաստվում: Իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն`Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին:



 



«Չգիտեմ, որդուն մարզպետ դարձնելու շանսերն ինչքան են, բայց փորձում է մեկ անգամ ևս նախագահի վստահությունը ստանալ»,- փոխանցեց մեր աղբյուրը: Ըստ նրա, սակայն, նախագահականում Կոտայքի մարզպետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ նախկին ոստիկանապետ Սաշիկ Աֆյանին: