Ազգային ժողովի վերջին զավեշտը

Ազգային ժողովի վերջին զավեշտը

 



 



Իմ ընկերուհիներից մեկը, որն աշխատում է ԱԺ-ում, պատմեց մի զավեշտալի իրադրության մասին, որն ստեղծվել է օրենսդիր մարմնի մասնաշենքերից մեկում` զուգարանների վերանորոգումից հետո: Պարզվում է, զուգարանների բանալիները բաժանվել են միայն «ընտրյալներին»` սովետական ԽԾԲ-ի սկզբունքով, մյուսները պետք է կամ խնդրեն «տերերից» այդ չարաբաստիկ բանալիները, կամ օգտվեն զուգարաններից` բաց դռներով, ամեն պահ վախենալով, որ մեկն այդ պահին նույնպես կցանկանա բավարարել իր բնական պահանջը... 20-րդ դարի սկզբներին Հայաստանում գոյություն ունեին ջրբաշխներ, հիմա, պարզվում է, կան նաեւ «բանալիաբաշխներ» ամենաժողովրդավարական օրենսդիր պետական հիմնարկում...



 



Թվում է՝ ուղղակի պետք է դրվեին այնպիսի կողպեքներ, որոնք թույլ կտային մարդուն ներսից փակվել, բայց երեւի ԱԺ ղեկավարությունը տնտեսել է մի քանի հազար դրամն իր «սուղ» միջոցներից... Հիմա բանալի չունեցող աշխատակիցները` թե կանայք, թե տղամարդիկ, խուսափում են օգտվել այդ «հրաշք» օբյեկտից ու վազում են կողքի շենք...



Վիկտորյա Խաչատրյան