Մենք գործ ունենք ոչ թե շարքային հանցագործի, այլ մեծանուն հայ դերասանի հետ

Մենք գործ ունենք ոչ թե շարքային հանցագործի, այլ մեծանուն հայ դերասանի հետ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյնաը անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսանի հետ վերջին շրջանում կատարված իրադարձություններին իր ֆեյսբուքյան էջում գրել է․



 



Կրկնակի ցավալի էր իմանալ այս դժբախտ պատահարի մասին. նախ ամենակարևորը, որ արդյունքում երկու մարդ զոհվեց, որի համար խորապես ցավակցում եմ նրանց ծնողներին և հարազատներին, և որ վթարի մասնակից էր նաև շատ շատերիս կողմից սիրված և հարգված, մեր օրերի լավագույն արվեստագետներից Վարդան Պետրոսյանը: Ես հասկանում եմ, որ ոչ մի կարեկցանք, առհասարակ ոչինչ չի կարող փարատել նրանց ընտանիքներին պատճառված հսկայական վիշտը:






Եվ նույնիսկ շրջանառվող լուրերը Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին, կարծում եմ, ոչնով չի փոխի ստեղծված իրավիճակը:






Այլևս ոչինչ հնարավոր չէ հետ բերել:
Ուստի, ես նույնպես ցանկանում եմ միանալ այս նախաձեռնությանը և խնդրել առաջին հերթին զոհվածների ծնողներին և հետո համապատասխան մարմիններին՝ հնարավորինս ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հաշվի առնել Վարդան Պետրոսյանի ունեցած ավանդը մեր երկրի ու հասարակության առջև: Վերջապես, մենք գործ ունենք ոչ թե շարքային հանցագործի, այլ մեծանուն հայ դերասանի հետ:






Եվ յուրաքանչյուրիս հետ հնարավոր է նման դժբախտ պատահար տեղի ունենա:
Բնականաբար, օտարին հեշտ է կողքից խոսել, բայց կրկին ու կրկին ցանկանում եմ ցավակցանքս հայտնել տուժածների ընտանիքներին: Աստված ձեզ համբերություն և ուժ տա՝ հաղթահարելու այս ծանր իրավիճակը: