Պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորներին

Պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորներին

Գործընկերոջ փոխարեն քվեարկելը  հայոց երեսփոխանների ամենասրբազան գործն է: Սա այնպիսի օրինաչափություն է դարձել, որ թվում է, թե ԱԺ կանոնակարգի կետերից մեկն է այլևս: Իրականում՝ դրանով կոպտորեն խախտվում է ԱԺ կանոնակարգը, և հեղինակազրկվում է խորհրդարանը:



 



ԱԺ կանոնակարգով, որպես պատիժ, սահմանված է տվյալ պատգամավորին վեց օր արգելել ներկայանալ ԱԺ, որը համարվում է անհարգելի բացակայություն: Բայց քանի որ դա մեր պատգավորների համար խրախուսանք է և ոչ թե պատիժ, նշանակում է՝ թույլ սանկցիա է: Պետք է պատժամիջոցը խստացնել, ընդհուպ քրեական պատասխանատվության ենթարկել կարգազանցներին:



 



Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։