ԵԺԿ նախագահ կդառնա ժոզեֆ Դոլը

ԵԺԿ նախագահ կդառնա ժոզեֆ Դոլը

Մեր տեղեկություններով, Մարտենսի փոխարեն ԵԺԿ նախագահ կդառնա ԵԺԿ խմբակցության ղեկավար, այս օրերին Մարտենսին փոխարինող դեմոկրատ Ժոզեֆ Դոլը: Նա Ֆրանսիայից է, Սարկոզիի կուսակցությունից: Այլ թեկնածու ԵԺԿ ղեկավարի պոստում չի առաջադրվել:



 



Հիշենք, որ նոյեմբերի 12-13-ը Բրյուսելում տեղի է ունենալու ԵԺԿ ասամբլեան, որին Հայաստանից մասնակցելու են ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:



 



Ի դեպ, այս օրերին ՀՀԿ-ն իր խոր կապերն է զարգացնում նաեւ Ռուսաստանի հետ` մի ուրիշ ձեւ: ՀՀԿ արտաքին «հանձնակատար» Արմեն Աշոտյանը Բրյուսել մեկնելուց առաջ հանդիպումների շարք է ունեցել ռուսական իսթեբլիշմենթից ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ Ս. Ժելեզնյակի եւ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: