Տիգրան Սարգսյանը նախընտրում է Սանկտ-Պետերբուրգը

Տիգրան Սարգսյանը նախընտրում է Սանկտ-Պետերբուրգը

Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցներն անդրադարձել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:



 



Կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:



 



Այսօր երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան: