Նախախորհրդարանն առաջարկում է ստեղծել նոր իշանություն և նոր Հայաստան

Նախախորհրդարանն առաջարկում է ստեղծել նոր իշանություն և նոր Հայաստան

Այսօր մեկնարկեց Նախախորհրդարանի ամենշաբաթյա երթերն՝ ուղղված ապազգային ու հանցավոր վարչախմբի հեռացմանը: Վերջիններս, շրջելով Երևանի փողոցներով, մարդկանց իրազեկում էին մոտեցող ճգնաժամի մասին:



 



«Նախախորհրդարանից անցում ենք կատարում հիմնադիր խորհրդարան, որը ոչ թե մեր նախաձեռնոթյունն է լինելու, այլ մարդկանց ընտրությունը: Մենք առաջարկելու ենք մարդկանց հստակ չափանիշներով մի քանի տասնյակ պատգամավորների անուններ, և խնդրելու ենք վստահության քվե ժողովրդից: Նրանց հետ, կազմակերպվելու է ժողովրդական, քաղաքցիական այլընտրանքային օրենսդիր իշխանություն, որի միջոցով կկարողանանք փոխել այն համակարգը, որի մեջ ապրում ենք»,- ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը և հավելց, որ իրենց առաջարկած իշխանության միջոցով հնարավոր կլինի անհույս իրավիճակից դուրս գալ ու ստեղծել նոր Հայաստան: