Հերթական կիսագաղտնի քննարկումը

Հերթական կիսագաղտնի քննարկումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Կառավարության այլ անդամներ այսօր այցելել են Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ, տեղեկացնում է Tert.am-ը:



 



Կայքի տեղեկություններով՝ տեղի է ունեցել վարչապետի հանդիպումը ՀՀԿ խորհրդի անդամների հետ: Քննարկվել են դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրման միության նիստի հետ կապված անելիքները, որի ժամանակ ստորագրվելու է Հայաստանի՝ ՄՄ անդամակցման «ճանապարհային քարտեզը»:



 



ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ այս հավաքում որևէ անակնալ չկա, և այս հանդիպումը իրենց արդեն մի քանի ամիս ի վեր ձևավորված շաբաթօրյա հանդիպումների շարքից է, երբ լայն կազմով համատեղ քննարկվում են այն օրենքները, նախագծերը, որոնք հասարակական հետաքրքրություն են ներկայացնում: